+374 (94) 040 - 888

Երկ. - Ուրբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Շաբ. - Կիր.` 11:00-ից մինչև 18:00-ն

Աշխարհի 10 ամենաթանկարժեք ջահերն ու լամպերը

Աշխարհի 10 ամենաթանկարժեք ջահերն ու լամպերը

2019-05-17

Երբ խոսքը գնում է լուսավորության մասին, մարդկանց հիմնական մասը մտածում է պայծառ լույսի և գեղեցիկ դիզայնի մասին՝ մտքում պատկերացնելով մի որոշակի գումար, որից ավել վճարելը ջահի համար նրան նպատակահարմար չէ: Սակայն երբևէ մտածե՞լ եք, որ աշխարհում վաճառվում են այնպիսի ջահեր, լուսամփոփներ ու լամպեր, որոնք շքեղ առանձնատան գին ունեն, և, բնականաբար, կան մարդիկ, ովքեր պատրաստ են մեծ սիրով նման գնում կատարել, և այսօրվա բլոգը հենց նման նմուշների մասին է:



10. Կերամիկական ջահ Talavera – 300 000$

Բազմամյա այս կերամիկական ջահը պատրաստվել է Իսպանիայում 18-րդ դարում մի տաղանդավոր նկարչի կողմից, ինչի մասին վկայում են ջահի վրա արված մանր ծաղկային զարդանախշերը: 


9. Արտ-դեկո ոճի Sabino պատի լամպեր 350 000$

Այս լամպերի հեղինակ Մարիուս Էռնեստ Սաբինոն հայտնի դարձավ իր աշխատանքներով այն ժամանակ, երբ լամպերը նոր էին սկսել գրավել շուկան: Ֆրանսիայում ստեղծված այս օրիգինալ ապակյա լամպերն այն ժամանակ նոր առաջացած արտ-դեկո ոճի օրինակ են: 


8. Ոսկեջրած փայտից պատրաստված լուսատուներ - 400 000$

Պատրաստվել է 18-19-րդ դարերում բրոնզից և ոսկեջրված փայտից՝ որպես Լյուդովիկոս XV-ի՝ պարահանդեսի համար պատվիրած լուսատուների կրկնօրինակ: Բարձրությունը 3 մետր է:

7. Գենուեզյան ապակուց պատրաստված ջահ – 670 000$



Ասում են, որ այն սկզբում նախորդ նմուշի նման որպես լուսամփոփ է պատրաստված եղել, այնուհետև որոշել են շրջել ու դարձնել լիակատար ջահ՝ ավելացնելով մի քանի դետալ: Կա նաև տեսակետ, որ այն ի սկզբանե այսպես է պատրաստվել՝ ցույց տալու համար իբրև այն մասնակիորեն չի ենթարկվում ձգողականության ուժին: Այս ջահն աճուրդի է հանված եղել փարիզյան Soterby’s աճուրդում կես գնով, բայց արդյունքում մասնակիցները, գնահատելով դրա հնությունն ու կատարված աշխատանքը, գինը բարձրացրել են մինչև 670 000 դոլար:



6. Wisteria սեղանի լամպ Tifanny-ից – 790 000$

2 000 դետալից բաղակցած այս ունիկալ լամպի ստեղծողը Կլարա Դրիսկոլլն է (1901թ.), որին ոգեշնչել են ծաղկային մոտիվներն ու ճապոնական մշակույթը: 2015թ. դեկտեմբերին կայացած Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է 790 000 դոլարով:

5. Արտ-դեկո ոճի ջահ Ֆիլադելֆիայի քաղաքապետարանից– 750 000 $

Այս ջահը հայտնաբերել են այն ժամանակ, երբ ցանկացել են ապամոնտաժել շենքը: Բարձրությունը 4 մետրից ավել է, ստեղծվել է 4 նմուշով: 


4. Ջահ Salviati – 1 000 000$Ջահ Salviati – 1 000 000$



Գոթական ոճի Salviati ջահը ստեղծվել է իտալացի տաղանդավոր ապակեգործի կողմից 19-րդ դարում Վենետիկում: Այսօր ջահի արժեքը կազմում է 1 մլն դոլար, քանի որ այն պատրաստված է Murano ապակուց եւ ոսկեզօծ է:


3. Ջահ Քուվեյթի առևտրի կենտրոնից – 1 800 000$

Միջին Արևելքում ամենաթանկն ու շքեղը համարվող այս ջահն այլևս հասանելի չէ հիանալու համար, քանի որ այն կոտրվել է: Այն ստեղծվել էր իր շքեղությամբ մարդկանց հիացնելու համար, սակայն մի տղա, ցանկանալով դրանից մի կտոր պոկել, վրան էր շպրտել իր կոշիկը: Արդյունքում ողջ ջահն ընկել ու կոտրվել է: 


2.«Ճպուռ» սեղանի լամպ Tiffany-ից – 2 110 000$

Ինչպես Tiffany-ի զարդերն են միշտ պահանջված կոլեկցիոներների համար, այնպես էլ լամպերը: Այս լամպը 2015թ. դեկտեմբերին կայացած Sotheby’s աճուրդում վաճառվել է 2 110 000 դոլարով այն դեպքում, որ մեկնարկային գինը 300 000 դոլար էր: Նախկինում այն Էնդրյու Քարնեգիին և իր ժառանգներին էր պատկանել, ինչը նպաստել էր գնի բարձրացմանը: 


1. Սեղանի «Վարդագույն ջրաշուշան» լամպ от Tiffany-ից – 2 800 000$


1907թ. ստեղծված 2000 դետալից կազմված այս լամպը ձեռքով է պատրաստվել՝ որպես միակ ու անկրկնելի նմուշ: Այն նույնիսկ մեկ անգամ մի կոլեկցիոների կողմից մյուսին գաղտնի վաճառվել է ավելի թանկ գնով, քան հիմա է: Այսօր այն մասնավոր հավաքածուի մեջ է և 20 տարի առաջ Christie’s աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով, ինչը թույլ է տալիս այն անվանել ամենաթանկարժեքը:


Այսօրվա բլոգի համար նախատեսել էինք այսքանը: Բնական է, որ նման տեսակի ճոխություն քչերին է հասանելի, ուստի առաջարկում ենք սեղմել այս հղմանն ու ծանոթանալ Maria Luce ջահերի պրեմիում տեսականուն, որոնք իրենց շքեղությամբ կշոյեն Ձեր աչքը:



ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Կարող եք դիտել մեր կատալոգը առանց ֆիլտրման

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Drner, drner nersi, drner drsi, mutqi drner, mijsenyakayin drner, drneri tesakani jaheri xanut, jaher, ջահերի տեսականի, ջահեր, lyustra, lustraner, buxari, Բուխարիներ, kahuyq, կահույք, mebel, hyurasenyaki kahuyq, կահույքի սրահ, kahuyqi srah, papuk kahuyq, kahuyq info, nnjarani kahuyq, bazmoc, nnjasenyaki dizayn, kahuyq xohanoci, mahchakalner, mek kahuyq, klaik, vega kahuyqi srah, nortun, vega xanut, jysk Armenia, argavand kahuyq

Drner դռներ door jaher buxari kahuyq ջահեր kahuyq online_xanut