+374 (94) 040 - 888

Երկ. - Ուրբ.` 10:00-ից մինչև 19:00-ն
Շաբ. - Կիր.` 11:00-ից մինչև 18:00-ն

6 հետաքրքիր փաստ կահույքի մասին

6 հետաքրքիր փաստ կահույքի մասին

2019-06-25

Ժամանակակից աշխարհում կահույքը անհրաժեշտություն լինելուց զատ նաև շքեղության առարկա է ու բնակարանի ինտերիերի էքսքլյուզիվ ու անբաժանելի մասը, ուստի ահա մի քանի հետաքրքիր փաստ հենց կահույքի մասին մեր այսօրվա բլոգում:

• Հնէաբանների կողմից գտնված ամենահին կահույքը պատկանել է Մեսոպոտամիայի և Եգիպտոսի արիստոկրատներին: Գտնվել են քարից պատրաստված աթոռներ, բազկաթոռներ, նստարաններ, զարդատուփեր, որոնք մահացողի հետ դամբարան են իջեցվել, որպեսզի երկնային կյանքում ևս ապահովեն նրա հարմարավետությունը:

• 1911թ. Թոմաս Էդիսոնը ստեղծեց բետոնե կահույք՝ պնդելով, որ այն գեղեցիկ լինելուց բացի դիմացկուն է, բայց նրա հայտնագործությունը այդպես էլ լայն տարածում չգտավ: Իսկ երբ սկսեցին ի հայտ գալ փափուկ կահույքի առաջին նմուշները, դրանք անմիջապես տարածում գտան եվրոպական պալատներում:

• ԱՄՆ-ի Օհայո նահանգում կա քարե արձան-մահճակալ՝ նվիրված աշխարհի բոլոր մահճակալներին: Իսկ այ այժմյան կոշտ հիմքով ու փափուկ ներքնակով մահճակալներն առաջացել են Ռուսաստանում 17-րդ դարում: Մինչ այդ մարդիկ քնել են վառարաններին ու նստարաններին:

• Առաջին փչվող կահույքը ստեղծելու փորձն արվել է 1895թ. Լինֆորդ Ռութի կողմից, որը գոլորշիով լցրեց գնացքների համար նախատեսված ներքնակները:

•Բնական կաշվով պատված կահույքը ունիկալ է, քանի որ կաշին ունի մարդու կառուցվածքին հարմարվելու հատկություն: Ուստի եթե 2 տարբեր մարդիկ լրիվ նույն բազմոցը պատվիրեն, մի քանի ամիս անց դրանք լրիվ տարբեր ուրվագծեր ու ձև կունենան:

• Գոյություն ունի օդում «սավառնող» մահճակալ, որը գետնին չի դիպչում շնորհիվ ուժեղ մագնիսական դաշտի: Այն մնում է 20-30սմ բարձրության վրա ու կարող է մինչև 1 տոննա քաշ պահել:

Այսքանն էր մեր պատրաստած նյութը կահույքի մասին, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Երևանում կահույքի ամենաօրիգինալ ու շքեղ տեսականուն, անպայման այցելեք մեր խանութ-սրահներ կամ սեղմելով այստեղ՝ ծանոթացեք մեր առցանց խանութի կահույքի տեսականուն: Իսկ եթե ձեզ հետաքրքրեց այս թեման, կահույքի մասին ևս 10 փաստի մասին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այս հղմանը:


ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Կարող եք դիտել մեր կատալոգը առանց ֆիլտրման

ՄԵՐ ԿԱՏԱԼՈԳԸ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Drner, drner nersi, drner drsi, mutqi drner, mijsenyakayin drner, drneri tesakani jaheri xanut, jaher, ջահերի տեսականի, ջահեր, lyustra, lustraner, buxari, Բուխարիներ, kahuyq, կահույք, mebel, hyurasenyaki kahuyq, կահույքի սրահ, kahuyqi srah, papuk kahuyq, kahuyq info, nnjarani kahuyq, bazmoc, nnjasenyaki dizayn, kahuyq xohanoci, mahchakalner, mek kahuyq, klaik, vega kahuyqi srah, nortun, vega xanut, jysk Armenia, argavand kahuyq

Drner դռներ door jaher buxari kahuyq ջահեր kahuyq online_xanut